Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սառնարանում հայտնաբերվել են վտանգավոր մանրէներ. 1in.am

Սառնարանում հայտնաբերվել են վտանգավոր մանրէներ. 1in.am

Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանների գզրոցները կարող են պարունակվել մինչև 750 մանրէներ, ինչպես անվնաս, այնպես էլ պոտենցիալ վտանգավոր, ինչպես օրինակ՝ E. Coli 0157-ը, սալմոնելան և լիստերիան, հայտնում է newsyou.info-ն:

Նրանք թաքնվում են մեր սառնարաններում և ապրում բավականին ցածր ջերմաստիճանում, ինչպես ենթադրվել է նախկինում:

Այդպիսի եզրակացությունների են հանգել Լիվերպուլի գլոբալ առողջության ինստիտուտի գիտնականները:

Նրանց կարծիքով՝ սննդային թունավորման հիմնական պատճառներից մեկը սառնարանում ուտելիքի խաչաձև աղտոտումն է: Օրինակ, դա տեղի է ունենում, եթե պոտենցիալ մահացու Campylobacter, մանրէով վարակված հում հավը դնում են մրգերի, բանջարեղենի կամ պանրի կողքին:

Campylobacter-ը համարվում է սննդային թունավորման հիմնական պատճառներից մեկը: Ախտանիշները ներառում են ստամոքսի ցավը, բարձր ջերմությունը և փորլուծությունը:

Իսկ ահա կես տարի առաջ Եվրոպայում 23 մարդու մահվան պատճառ դարձած E. Coli-ը գոյատևում է նաև սառեցումից հետո, որը հաճախ գտնվում է հողում, որտեղ աճում է բանջարեղենը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. innoros.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ